Անհետ կորած համարվող 38-ամյա Արամը վրաերթի է ենթարկվել ու մահացել
Փետրվարի 4-ից որպես անհետ կորած որոնվող «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող 38-ամյա Արամ Ծերունյանը վրաերթի է ենթարկվել ու մահացել:
Ծերունյանը վրաերթի է ենթարկվել հունվարի 30-ին Սեբաստիա փողոցի թիվ 116 տան մոտակայքում:Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ փետրվարի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Ավելի վաղ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: