Անհետ կորած մորն ու որդուն գտել են. նրանք կանանց աջակցման կենտրոնում էին
Երեւանում օգոստոսի 15-ից անհետ կորած 24-ամյա Արմինե Հարությունյանին եւ նրա որդուն հայտնաբերել են:
Արմինե Հարությունյանին եւ նրա 3-ամյա որդուն գտել են կանանց աջակցման կենտրոնում:
Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը օգոստոսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որ 24-ամյա Արմինե Հարությունյանը եւ նրա 3-ամյա որդին՝ Ալեն Մարգարյանը, օգոստոսի 15-ին տնից դուրս են եկել եւ չեն վերադարձել: