Անի Ավդալյանի դստեր 40 օրականի լուսանկարները . BRAVO.AM
Ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանի՝ երկրորդ անգամ մայրանալու մասին պատմել ենք: Օրեր առաջ լրացել է նրա դստեր՝ Մարիայի 40 օրականը: Օրվա լուսանկարներն Անին տրամադրել է BRAVO.am-ին:
«Քառասուն օրականի արարողությունն իրականացրել ենք Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո արդեն տանը փոքրիկին 40 բաժակ ջրով լողացրել ենք: Տոնական երեկոն մեր ամենամտերիմ հարազատների ու բարեկամների հետ անցկացրել ենք Երեւանի ժամանցի վայրերից մեկում»,- պատմել է նա:
Ըստ Անիի` Մարիան շատ հանգիստ փոքրիկ է.«Նրա հետ այս երկու ամիսները հեքիաթային անցան: Մենք էլ որոշ չափով փորձառու ենք, ավելի լավ ենք հոգ տանում նրա մասին: Ե՛վ իմ, ե՛ւ ամուսնուս համար նրա ծնունդը շատ սպասված էր, երկուսս էլ երազում էինք աղջիկ ունենալ: Եղբայրը՝ Դավիթը, սկզբում շատ վատ ընդունց քույրիկին, շատ էր խանդում, բայց հիմա աստիճանաբար ամեն ինչ կարգավորվում է»:
Աշխատանքի բերումով ոճաբան-վարսահարդարը հաճախ է բացակայում տնից.«Իմ մասնագիտությունը պատասխանատվություն է պահանջում: Սիրելի հաճախորդներս վստահում են ինձ, ամիսներ առաջ հերթագրվում, չեմ կարող անպատասխանատու լինել ու իրենց կյանքի կարեւորագույն իրադարձություններն ինձ վստահած մարդկանց հուսախաբ անել: Մարիայի ծնվելուց օրեր անց ստիպված էի 12 ժամով մեկնել երկրից: Երեխաներիս խնամքով իմ բացակայության ժամանակ սկսեսուրս, մայրս ու մեր շատ սիրելի բուժքույրը՝ Շուշաննան, են զբաղվում: Պապիկներն ու հայրիկը նույնպես հաճույքով խնամում են նրանց»,- եզրափակել է Անին: