Անի Երանյան. «Ինձ համար ավելի կարևոր ա, որ իմ մաման հանգիստ քնի, քան ես երկու պար ավել պարեմ»
Դիտում էի Անի Երանյանի հարցազրույցը Արմնյուզի “Անցյալը ներկա է” հաղորդաշարում: Դերասանուհին բավական անկեղծացել էր` պատմելով իր, իր անձնական կյանքի, ձեռքբերումների, մանկության, պատանեկության հասակի, դերասանական կարիերայի և այլնի մասին: Խոսք բացվեց անգամ հայտնի սեքս-սկանդալի մասին, որի կենտրոնում էր հայտնվել Անին տարիներ առաջ, և նա առանց կոմպլեքսների , շատ հանգիստ խոսեց նաև դրա մասին, ասելով, որ ովքեր ուզում էին նրան վնասել դրանով, իրականում ավելի շատ օգնեցին, քանի որ, չհասկանալով “սև փիար” արեցին հօգուտ իրեն, և այլ բազմաթիվ թեմաներ:
Սակայ այս բոլորի մեջ ինձ, որպես աղջկա, հատկապես գրավեց Անի Երանյանի վերաբերմունքն ու բացառիկ հարգանքը սեփական մոր նկատմամբ: Պարզ դարձավ, որ հաջողակ դերասանուհուց և երգչուհուց առաջ նա առաջին հերթին դեռ երեխա է իր մոր համար, որին սիրում է ամենից շատ: «Ես ամեն օր իմ մամայից նոր բաներ եմ սովորում», ասում է Անին, հետո նշում, որ միշտ կոնկրետ ժամի է տուն գնում, որպեսզի հանկարծ մայրը չանհանգստանա իր համար և կարողանա հանգիստ քնել: «Ինձ համար ավելի կարևոր է որ իմ մաման հանգիստ քնի, քան ես երկու պար ավել պարեմ»: Նա նույնիսկ ուզում է, որ իր ապագա բալիկը նման լինի իր մամային:
Ամփոփելով, ուզում եմ ասեմ, որ շատ դրական տեսանյութ էր, որի արդյունքում իսկապես լիովին ճանաչեցի Անի Երանյանին, հասկացա, որ, չնայած հաջողակ և հայտնի լինելուն, նա իրականում համեստ ու անկեղծ աղջիկ է և իր մորը սիրող դուստր: Մնացածը ինքներդ կարող եք դիտել տեսանյութում և համոզվել: