Անի Երանյանի ավտովթարի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է
Դերասանուհի Անի Երանյանի և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախապաստրաստված նյութերով մերժվել է քրեական գործ հարուցել:
Այս մասին երեկ ի պատասխանArmtimes.com հարցին ասել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ տուժողի բողոքի բացակայության պատճառով: Հարցին, թե ո՞ր տուժողի, կոմիտեից չպատասխանեցին: Այնուամենայնիվ մեզ հաջողվեց ճշտել, որ տուժողը այս դեպքում դատավորն է, ով չի բողոքել Անի Երանյանի դեմ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6 կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում