Անի Երանյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։
Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։
Ըստ Քննչական կոմիտեի մեր աղբյուրի Անի Երանյանի դեմ Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 և 242 հոդվածներով:
Նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:
Աղբյուրը ` Crimnews.am