Անի Քոչարը մեկնաբանում է իր ամուսնության մասին լուրերը
Օրեր առաջ համացանցում բուռն քննարկվում էր, որ լրագրող Անի Քոչարը, ով ներկայումս Գերմանիայում է բնակվում, կրկին ամուսնացել է: Խոսակցությունների պատճառն էր հանդիսացել այն, որ Անին իր ֆեյսբուքյան էջում փոխել էր կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնացել է: Asekose.am-ը կապ հաստատեց Անիի հետ՝ ճշտելու համապատասխանում են իրականությանն այդ լուրերը, թե՝ ոչ:
«Ես չեմ ամուսնացել: Մի քանի ոչ պրոֆեսիոնալ լրատվական կայքեր ու լրագրողներ, ովքեր ունեն շատ վառ երևակայություն, հորինել են իմ տեղի չունեցած ամուսնությունն ու հարսանիքը: Պետք է փաստեմ, որ այս շրջանում չունեմ ամուսնանալու մտադրություն, քանի որ անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ ևս չունեմ: Պատճառներից մեկն այն է, որ երկու շատ կարևոր աշխատանքներով եմ զբաղված: Գերմանիայում աշխատում են Սոցապ նախարարությունում ու «Կարմիր խաչ» ընկերության Բիլիֆերդ մասնաճյուղում, որտեղ միաժամանակ կրթություն եմ ստանում: Դա է պատճառը, որ առհասարակ ժամանակ չունեմ անձնականիս մասին մտածելու՝ առավել ևս, երբ ունեմ ընդամենը չորս տարեկան երեխա: Չնայած այդ ամենին նախկին ամուսնուս հետ կապված հարաբերությունները դեռ շատ բարդ փուլում են, և դեռ շատ լուրջ խնդիրների առջև եմ կանգնած, այնպես որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված սոցիալական ցանցում կարգավիճակ փոխելը, Անին փաստեց, որ դրա համար ունի հիմնավոր պատճառներ, որի մասին չի ցանկանում խոսել:
Մանրամասն՝ asekose.am