Անի Զախարյանին 4 տարվա ազատազրկում է սպառնում
Tert.am-ը գրում է.
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185 հոդվածի 2-րդ մասի 3 կետով՝ ուրիշի գույքը վնասելու համար որպես դրդիչ հանդիսանալու մեղադրանքով։
Tert.am-ի հետ զրուցում Անի Զախարյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսի դեպքերի ժամանակ Երևանի Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի ապակին կոտրելուն: Անի Զախարյանը գործում ներգրավված է եղել, որպես վկա, հիմա կարգավիճակը փոխվել է։
«Եթե մեղադրանքը հաստատվեց, ինձ սպառնում է առնվազն 4 տարվա ազատազրկում։ Ոստիկանները կեղծ ցուցմունք են տալիս, այն էլ այնպիսի ոստիկաններ, ովքեր անգամ օրենսդրությանը չեն տիրապետում: Ասում են՝ իբրև թե ես ասել եմ՝ «կոտրե՛ք ոստիկանական մեքենաները,այնինչ ես նման կոչեր չեմ հնչեցրել, հիմա սպասում եմ փորձագիտական եզրակացությանը, որով կանացի ձայներն են վերծանելու, տեսնենք այդ ամբողջ աղմուկի մեջ հնարավոր կլինի վերծանել: Ինձանից ձայնի նմուշ պետք է վերցնեն, որ հասկանան` նման կոչեր հնչեցրել եմ, թե ոչ»,- մանրամասնեց Անի Զախարյան, ով երեկ հրավիրվել էր հարցաքննության, բայց ցուցմունք չի տվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ