Անի Զախարյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր` հունիսի 29-ին, դատավոր Արշակ Վարդանյանը վճռեց մեղավոր ճանաչեց Զախարյանին եւ դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, սակայն վճռեց պատիժը պայմանականորեն չկրել եւ սահմանեց երկու տարվա փորձաշրջան:
Նշենք, որ մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Անի Զախարյանին եւ դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի հունիսի 29-ին:
