Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդել. հրավիրում ենք պատկանների ուշադրությունը
Քիչ առաջ, NewsMedia.am Լրատվական Գործակալությանն է ահազանգել մոդել Անիտա Հարությունյանը, եւ հայտնել, որ այսօր կեսօրին Ղափանցյան փողոցի բանուկ հատվածում, վրացական համարներով Մերսեդես մակնիշի մեքենան փորձել է վազանց կատարել եւ մեծ արագությամբ մեքենան քշել է Անիտա Հարությունյանի ուղղությամբ՝փորձելով ֆոն ստեղծել, որ հետապնդում է Ա. Հարությունյանին:
Թե ով է եղել մեքենայի ղեկին, եւ այս անգամ ինչ նպատակ են ունեցել այս կերպ հետապնդելու Ա. Հարությունյանին՝ մանրամասները կփորձենք պարզել հաջորդիվ:
NewsMedia.am-ը կրկին անգամ հրավիրում է պատկանների ուշադրությունը՝ապահովելու Ա. Հարությունյանի անվտանգությունը՝հաշվի առնելով այն հանգամանքը որ տեւական ժամանակ վերջինս ենթարկվում է հետապնդումների:
Ուշագրավ այլ մանրամասների շուրջ՝ կներկայացնենք ավելի ուշ: