Անջելինա Ջոլին պատրաստ է մտնել քաղաքականության մեջ
Անջելինա Ջոլին մարդասիրական աշխատանքի միջոցով գտել է նոր նպատակներ։
Դերասանուհին Vanity Fair ամսագրին ասել է, որ կարծում է` իր կարիերան կարող է խանգարել ընտրվող կամ նշանակվող պաշտոնում աշխատելուն։
Ջոլին ասել է. «Երբ աշխատում ես մարդասիրական ոլորտում կարող ես որպես աշխատանք դիտարկել քաղաքականությունը։ Եթե ցանկանում ես կատարել կտրուկ փոփոխություններ, ապա դու ունես պատասխանատվություն»,-ասել է Ջոլին։
Դերասանուհին նաև ասել է, որ ինքը պատրաստ է մտնել քաղաքականություն: