Անկարան առաջարկել է իր պահեստներն օգտագործել ռուսական ցորենի համար
Ռուսաստանը կարող է Թուրքիայի պահեստներն օգտագործել որպես իր ցորենի պահման եւ իրացման բաշխիչ կետեր, այսպիսի որոշումը շահեկան կլիներ երկու կողմերի համար, երեքշաբթի գրել է ekonomi.haber7 պորտալը՝ հղում կատարելով Թուրքիայի ալրաղաց արդյունաբերության Ֆեդերացիայի (TUSAF) ղեկավար Էրեն Գյունհան Ուլուսոյին։
«Վերջին ժամանակներս ռուսական կողմն սկսել է Թուրքիայում ցորենի խոշոր պահեստներ փնտրել։ Մոսկվան նախատեսում է Թուրքիան վերածել «ցորենի կենտրոնի»։ Կան ամբողջ արտադրանքը Թուրքիայում պահելու եւ այստեղից տարածելու պլաններ։ Դա մեծ որոշում կլինի մեր երկրի համար»,- Ուլուսոյի խոսքերը մեջբերել է պորտալը։
Նրա խոսքով՝ 8,5 մլն տոննա լիցենզավորված պահեստային հզորություններ եւ նավահանգիստներում պահեստային հզորություններ ունենալով՝ Թուրքիան կարող է բավարար ենթակառուցվածք լինել դրա համար։
«Բացի այդ, շնորհիվ այն անի, որ Թուրքիան կդառնա կենտրոն, բեռնափոխադրման գները նույնպես կիջնեն։ Կարեւոր քայլ կարվի՝ ինչպես առաջարկի, այնպես էլ գների առումով»,- ընդգծել է նա։