Անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
ՀՀ կառավարությունը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով Շիրակի մարզպետարանին է հատկացրել 1.5 մլրդ դրամ: Սա ծրագրի առաջին փուլն է, որով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում:
Գործընթացի պատասխանատու է ճանաչվել Շիրակի մարզպետը:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով գնման ձևով բնակարանի ձեռքբերման համար հատկացվել է մոտ 755 մլն դրամ:
