Անսովոր փաստեր Անտոն Չեխովի կյանքից
* Չեխովն իր սիրելիին հաճախ է դիմում «իմ շնիկ», «իմ քաղցր օձ», «իմ հրեշ», արտահայտություններով, իսկ դրանցից թերևս ամենաանսովորը` «իմ հոգու կոկորդիլոս»-ն է:
* Չեխովն առաջինն է կանխատեսել, որ Ռախմանինովը դառնալու է շատ «մեծ մարդ»:
* Իր ամբողջ ունեցվածքը Անտոն Չեխովը կտակել է քրոջը` Մարիային:
* Չեխովը միշտ կրկնում էր. «Գրել սովորել եմ Լերմոնտովից»:
* Անտոն Չեխովը սիրում էր «ղեկավարել» այլ ստեղծագործողների պատմվածքներ և դա անվանում էր` «ուղեղի վարժանք»:
* Ժամանակակիցները Չեխովին հիշում էին որպես` «Մարդ անսովոր համեստությամբ»:
* Չեխովն ուներ երկրպագուհիների հսկայական բանակ և նրանց անվանում էին` «Անտոնովկաներ»:
* «Стрекоза» պարբերականը Չեխովի առաջին պատմվածքներն անվանել է «Դատարկ ջուրծեծում»:
* Չեխովը չուներ մեծ թվով գրքեր, փոխարենն ուներ մեկ գրապահարան նոթատետր:
* Անտոն Չեխովը հավաքում էր ծիծաղելի ազգանուններ:
* Մինչ օրս պարզ չէ՝ արդյո՞ք Չեխովը հավատացյալ էր, թե՞ ոչ:
* Հոր մահից հետո Չեխովին մնաց միայն նրա նվերը` քարով մատանի հետևյալ գրությամբ. «Միայնակ մարդու համար ամենուր անապատ է»: Չեխովն այն միշտ կրում էր իր մոտ:
* Աշխարհում ամենաշատ էկրանացվող հեղինակների թվում Անտոն Չեխովը երրորդն է:
* Չայկովսկին և Չեխովը պատրաստվում էին միասին օպերա գրել, սակայն այդպես էլ չհասցրին:
* Տոլստոյն ատում էր Չեխովին և տանել չէր կարողանում նրա պիեսները:
* Չեխովը հրաժարվել է ակադեմիկոսի կոչումից:
* Անտոն Չեխովը հավաքել և պահպանել է իրեն հասցեագրված բոլոր սիրային նամակները, թվով մոտ` 4000: