Անսպասելի թանկացումներ Ռուսաստանում
Հնդկաձավարից հետո Ռուսաստանում թանկանում է նաև մակարոնեղենի արժեքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Խոսքը 20-25% գնաճի մասին է, ինչը պայմանավորված է ցորենի կոշտ տեսակի թանկացմամբ, որը կազմել է գրեթե 70%:
Փոխանցվում է նաև, որ ավելանում է բրնձի և կորեկի գները: Համաձայն ռուսական ընկերություններից մեկի հաղորդած տեղեկատվության նախորդ շաբաթվա համեմատությամբ ձավարեղենը 6,9 հազար ռուբլուց թանկացել է մինչև 33,155 ռուբլու մեկ տոննայի համար:
Ինչ վերաբերում է ցորենին, այն թանկացել է 650 ռեւբլիով՝ հասնելով 12,9 հազար ռուբլու՝ մեկ տոննայի համար:
