Անխել Դի Մարիան ճանաչվել է Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ֆրանսիական "ՊՍԺ"-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից անցկացված հարցման արդյունքներով է արգենտինացին ճանաչվել լավագույնը:
Դի Մարիան անցած ամսում անցկացրել է 4 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, իսկ "ՊՍԺ-"ն 12 հնարավորից վաստակել է 10 միավոր: