Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱ՛Ն
Ժողովրդավարական պետությունում պատգամավորի կերպարը սահմանվում է ոչ միայն օրենքով, այլև հանրային վարքագծով։ Պատգամավորը հանրային վստահության կրող է, և նրա խոսքը, տոնը, շփման ձևը լրատվամիջոցների հետ պետք է համապատասխանեն այն պատասխանատվությանը, որը բխում է յուր մանդատից։
Խաչատուր Սուքիասյանի վերջին շրջանի պահվածքը հանրային դաշտում, մասնավորապես՝ ԶԼՄ-ների հետ շփումներում բազմիցս դարձել է քննարկման թեմա։ Խոսքը ոչ այնքան քաղաքական դիրքորոշումների, որքան հռետորաբանության, վերաբերմունքի և խոսքի մշակույթի մասին է։ Ապերո խաղալու էտապներն անցյալում են՝անկախ նրանից թե որքանով կարող են ձեր քիմքին հարիր չլինեն լրատվամիջոցների հարցադրումները: Դուք լինելով փորձառու պատգամավոր, պետք է որ իմանայիք, որ լրատվամիջոցները քաղաքական գործիչների հակառակորդը չեն։ Պատգամավորի պարտականությունների մեջ է մտնում նաեւ պատասխանել լրագրողների հարցերին,ու լրագրողի մասնագիտական դերը: Ինչպես նաեւ չնվաստացնել, չարհամարհել կամ չվիրավորել հարց տվողին՝ անկախ հարցի տհաճությունից, նույնիսկ ձեր ասած անգրագետ հարցադրման պարագայում:
Վերջին հաշվով, բիզնես մտածողությունն ու քաղաքական պատասխանատվությունը տարբեր հարթություններ են։ Այն, ինչ գուցե ընդունելի է կորպորատիվ միջավայրում, հաճախ անընդունելի է հանրային քաղաքական խոսքում։
Հենց այստեղ է առաջանում հարցը․
եթե մարդը առավել արդյունավետ, գրագետ և ներդրումային արժեք ունի բիզնես ոլորտում,(բենզինի թեման հանած….) արդյո՞ք ավելի ճիշտ չէ, որ նա զբաղվի իր տնտեսությամբ և բիզնեսով, այլ ոչ թե հանրային-քաղաքական խոսքի դաշտում մշտական կոնֆլիկտների ծիրում մնա: Պատգամավորը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ կարող է թույլ տալ շարքային գործարարը կամ մասնավոր անձը։
Ձեր յուրաքանչյուր խոսք կարող է ընկալվել որպես քաղաքական ուղերձ, իշխանական դիրքորոշում, եւ հանրային ազդակ։
Երբ այդ խոսքը զրկվում է կշռից, հարգանքից և չափի զգացումից, տուժում է ոչ միայն տվյալ անձի հեղինակությունը, այլ նաև խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ վստահությունը, որն առանց այդ էլ փոշիացվում է ժամ առ ժամ: Կամ վերանայեք ձեր վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ, կամ պատվով վայր դրեք ձեր մանդատը :Էդպես ավելի ազնիվ կլինի, եւ արդարացի:
Հ. Գ
Պատերազմի օրերին մարդիկ կորցնում էին երկիր՝ ոչ միայն սահմանին, այլ երկրի ներսում։
Երբ խաղը քաղաքական դաշտում վերածվում է իշխող և ընդդիմադիր ամբիցիաների պայքարի, միշտ չէ որ հաղթող են դուրս գալիս «հարձակվողները» ….
Առհասարակ, փորձը ցույց է տալիս՝ երբ քաղաքական գործիչները ոչ թե օրենքով, այլ սեփական կամ ամբոխայի էմոցիաներով որոշումներ են կայացնում, նրանք վերջում կորցնում են ամենակարևորը՝ հանրային վստահությունը և հեղինակությունը։
Մտածե՛ք…եւ կողմնորոշվեք!!
