Ապօրինի ծառահատում Ախուրյանում
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում Վահրամաբերդ գյուղի համայնքի ղեկավարից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել և գողացել են համայնքի վարչական տարածքում գտնվող 2 հացենի:
Վնասի չափը պարզվում է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1953թ. ծնված Սամվել Մ.-ն:
Գողացված հացենիները` կտրտված վիճակում, հայտնաբերվել են:
Կատարվում է հետաքննություն:
