Ապօրինի գործող տաքսիստներն անպայման կտուգանվեն
Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապօրինի գործող տաքսիստներն անպայման կտուգանվեն: «Դա մեր նպատակն է: Մեն ուզում ենք մարդկանց աշխատելու հնարավորություն տալ, բայց միաժամանակ կանոնակարգել շուկան հանուն սպառողների: Մի քանի շաբաթներին աշխատանքի օրինական ռեժիմի են անցել մոտ 7 հազար տաքսիստներ:»-հայտարարել է Բեգլարյանը: Նշենք, որ
Երեւանում կա մոտ 20 հազար տաքսիստ, որոնցից օրինական դաշտում գործում է լավագույն դեպքում դրանց կեսը:
