«Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիասապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը։
«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի: Նոր տարում պետք է աշխատենք հասնել շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինել լավագույնը մեր սկսած գործում: Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի:
Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ»,- գրել է նա։