Ապրեք այնպես, ինչպես կուզեր ՄԱԿԻՉ տեսակը
Սյունիքում չէի եղել և առաջին անգամ եղա Ապրիլյան պատերազմից հետո, գնացել էի ծանոթանալու պատերազի զոհը դարձած ժամկետային զինծառայող կապանցի՝ Նորո Գասպարյան տեսակի հետ: Երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ, չզգացի ինչպես անցավ այդ 6 ժամը: Սյունյաց աշխարհի այդ հզոր էներգետիկ դաշտն ամբողջովին խառնվել էր ներաշխարհիս, հասկացա, որ հերոսներ հենց այնպես չեն ծնվում, այս հրաշք Սյունիքում այլընտրաք չկա:Երբ քայլում էի հրապարակում, գիտե՞ք ինչը դուրս եկավ, երբ մարդիկ իմացան եկել եմ Նորոյի ընտանիքի հետ ծանոթանալու, անմիջապես ինձ հրավիրեցին Կապանի ԵԿՄ և այնտեղ հպարտորեն ներկայացրեցին այդ օրերին զոհված ևս երկու հերոսների, ովքեր իրենց ազատագրական շարժումն սկսել էին Արցախյան ազատամարտից, ես կասեի ծնված օրից, քանզի պահում են Հայոց Սյունյաց աշխարհը և անմահների ճամփեն բռնել Ապրիլյան պատերազմում՝ Արմեն Գասպարյան՝ Մակիչ և Գագիկ Փարսադանյան՝ Հասան; Այսօր Մակիչի ծննդյան օրն է և կինն ու զավակերը նշում են առանց նրա: Տխուր է.....
Ապրեք այնպես, ինչպես կուզեր ՄԱԿԻՉ տեսակը:

ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
