Ապրիլի 1. քաղաքական ստերի շարքում են ԵՏՄ 170 միլիոնանոց շուկան ու Էրդողանի հայտարարությունները
Tert.am-ը գրում է .
Ապրիլի 1-ին` ծիծաղի, հումորի, կատակի միջազգային օրը, երբ շատ ընդունված է այսօր սուտ խոսել և իրարից չնեղանալ, Tert.am–ը հարցում անցկացրեց մի շարք քաղաքական –հասարակական գործիչների շրջանում` պարզելու, թե տարվա ընթացքում` ապրիլի 1-ից ապրիլի 1, քաղաքական հայտարարություններից որո՞նք են համարում սուտ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան
«Օրերս կարդացի մամուլում տարածված այսպիսի մի վերնագիր` «Հայերը միտումնավոր ապրիլի 24-ը «հարմարեցրել են» Գալիպոլիի հետ. Էրդողան»: Տատս կասեր` հողերս գլխիդ»:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
«Ամենամեծ քաղաքական սուտը, որ լսել եմ վերջին օրերին, Էրդողանի բերանից լսած խոսքն է, որ, իբր, մենք մեր 100-րդ տարելիցի միջոցառումները հարմարեցրել ենք Գալիպոլիի ճակատամարտի հետ: Ե՛վ սուտ է, և՛ լկտիություն, բայց կարծում եմ, որ սա հավակնում է դառնալ 2015 թվականի «ալամ-աշխարհի» թոփ մեկ սուտը:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում