Ապրիլի 6-ը՝ ոչ աշխատանքային
Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընգրկված «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի համաձայն՝ ապրիլի 6-ը ոչ աշխատանքային օր է, փոխարենն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ ապրիլի 11-ը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին' Սբ. Հարության տոնի' ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
