Ապրիլի մեկը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
Ես աշխարհ եմ եկել, որ ամեն ինչից առաջ երջանիկ լինեմ, վայելեմ կյանքը... կուզեմ ապրել` մեղքի ոչ մի հյուլե չտեսնելով կյանքում... Տեսնես ով է հորինել, որ ապրիլի մեկը խաբելու օր է... ոչ տիկնայք և պարոնայք, ապրիլի մեկը ծիծաղի օր է, հումոր անելու, ուրախանալու, բայց ոչ խաբելու... հետո ասեմ, որ ապրիլի մեկը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է ու ինձ համար միշտ ապրիլը սկսվել է տաղանդավոր դերասանի ծնունդով, ուստի, ոչ մեկ չփորձի թեկուզ կատակով խաբել ինձ... այսպես, թե այնպես «վերևները» միշտ խաբում են, դա արդեն շատից էլ շատ է... ախ կուզեի միշտ լսեի, բարի լուր...
Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Նախևառաջ հոգու հանգիստ, անբառ աղոթք ու խնկաբույր...