Ապրիլյան պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի քրոջ՝ռիտայի հարսանիքը
Հունիսի 8-ին երբ Արմավիրի մարզում էինք,հերոս՝ Վարդան Ղրմաջյանենց տանը, այդ օրը ես խոստացա, որ պետք է լինեմ հերոսներիս ընտանքների ուրախություններին: ՈՒ այսօր 18.06.2018թ.-ին, գեղեցիկ արարողակարգով ամուսնանում էր Աղասի Ասատրյանի քույրը՝ Ռիտա Ասատրյանը: Պատիվ ունեի ներկա լինելու: Օրը հարուստ էր և հաճելի անակնկալներով և բավականին տխուր: Ամեն մի պարեղանակից հետո, նրանց մայրը՝ տիկին Նարինեն, արցունքները չզսապելով ասում էր. Աղասս նենց լավ էր պարում... Ուզում եմ բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ընտանիքներում նման գեղեցիկ օր լինի: Երիտասարդ զույգին իր օրհնությունն էր բերել նաև լեգենդար ԿՈՄԱՆԴՈՍԸ, պատիվ էր լինել նրա կողքին: Հարսանյաց բոլոր հյուրերը մոտենում էին նրան , գրկախառնվում, նկարվում և երջանիկ հեռանում: Բոլորը շնորհակալություն էին հայտնում մեծ գեներալին և իրար շշնջալով՝ մենք կենդանի լեգենդին տեսանք, հեռանում իրենց տեղերը: Տարիներ անց, հաստատ մեկ օր, Ռիտան ու Ռոմանը իրենց բալիկներին կպատմեն, որ իրենց հարսանիքին ներկա է եղել նաև լեգենդար Արգադի Տեր-Թադևոսյանը:
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
