Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. Դավիթ Բաբայան
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը:
«Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։
Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։
Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։
Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։