1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ափսոսում եմ, որ 20 տարեկանում չեմ ամուսնացել և 4 երեխա չեմ ունեցել. Էռնա Էլիզբարյան

BlogNews.am-ը գրում է.

Քչերը գիտեն, որ հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանը ժամանակին զբաղվում էր լողով, այնուհետև ստացել է իրավաբանական կրթություն և իր ճանապարհը տեսնում էր բոլորովին այլ ուղղությամբ։ Կայքի հետ անկեղծ զրույցում Էռնան պատմել է, թե ինչպես պատահական հանդիպումը փոխեց իր մասնագիտական ճանապարհը։ Հեռուստամեկնաբանի հետ խոսել ենք նաև աշխատանքի պատճառով անձնական կյանքում ունեցած բացթողման, ընտանիք կազմելու և մայրանալու մեծ ցանկության մասին։   

- Էռնա, ինչպե՞ս լողորդը, ում համար մարզիչները մեծ ապագա էին կանխատեսում, ընդունվեց իրավաբանական ֆակուլտետ և դարձավ հեռուստամեկնաբան։

- Ի սկզբանե իմ մեջ կար հայտնի լինելու ձգտում, բայց փաստորոեն այլ ոլորտում պիտի հայտնի դառնայի։) 6 տարեկանից լողով եմ զբաղվել, մարզիչները կռվում էին ինձ համար, որովհետև ես սպորտային լողող էի զբաղվում, մյուս մարզիչը կարծում էր, որ պետք է սինխրոն լողով զբաղվեմ և այո, ինձ համար մեծ ապագա էին կանխատեսում, ասում էին՝ շատ ճարպիկ է, ծնվել է այս սպորտաձևի համար։ Ծնողներս, հատկապես՝ մայրս, ուզում էին, որ բարձրագույն կրթություն ստանամ, մասնագիտություն ձեռք բերեմ։  

Ես առաջին կրթության իրավաբան եմ, հեռուստալրագրողն իմ երկրորդ մասնագիտությունն է։ Դասախոսիս եղբայրը ռեժիսոր է, մի օր եկավ, ես գլուխս կախ թելադրություն էի գրում, ասաց՝ գլուխդ կբարձրացնե՞ս։ Այն ժամանակ հոգնել էին թուխ հաղորդավարներից, իրենց էկզոտիկ արտաքինով, բաց մազերով ու աչքերով հաղորդավարուհի էր պետք։ Ինձ տարան «Հ1», փորձնական տեքստ կարդացի, արտասանությունս հավանեցին և սկսեցի պարապել որպես հաղորդավար։ Հետո ցանկացա մասնագիտական կրթություն ստանալ և ընդունվեցի Մանակավարժականի Հեռուստալրագրության բաժին, զուգահեռ աշխատում էի 02-ում, որտեղ ինձ օգնում էր իրավաբանական կրթությունս։ Այդպես էլ ինքնըստինքյան աշխատանքս հունի մեջ ընկավ։

-Մշակութային հաղորդումներից «Քրեական ժամ», այնուհետև՝ «Ժամը լրատվական»։ Ի՞նչ ճանապարհ եք անցել և ինչպե՞ս եք արդեն 12 տարի լրատվական դաշտում։

-Ես հենց այնպես չեմ դարձել լուրերի մեկնաբան, վարել եմ մշակութային հաղորդումներ, տարբեր փուլեր եմ անցել՝ այս կետին հասնելու համար։ «Քրեական ժամն» այն ժամանակվա ամենաբարձր վարկանիշ ունեցեղ հաղորդումն էր, որն ինձ մեծ հաջողություն և ճանաչում բերեց։ Այնուհետև ինձ առաջարկեցին վարել «Ժամը» լրատվականը և արդեն 12 տարի է, այստեղ եմ։ Ես քայլ առ քայլ լրջացել եմ։ Հիմա երևի արդեն իմ հոգեվիճակին, բնավորությանն է հարմար լրատվությունը։ Իմ աշխատանքը շատ հետաքրքիր է, ես մասնակցում եմ նաև նախապատրաստական փուլին։ Երբեմն մարդիկ կարծում են, թե մեզ դիմահարդարում են անում, հանգնվում ենք ու եթերում կարդում լուրերը, բայց այդպես չէ։ Պետք է իմանանք՝ ինչի մասին ենք խոսում, մենք ինքներս ենք գրում մեր բացումները։

-Մեր նախնական զրույցում  նշեցիք, որ շատ փշոտ ճանապարհ եք անցել հեռուստատեսությունում Ձեր կայուն տեղն ունենալու համար։ Որո՞նք են եղել այդ փշերը։

-Ես ի սկզբանե բաց ու անկեղծ եմ եղել հարաբերությունների մեջ ու անկեղծ, երբևէ չեմ ունեցել նախանձ, ես ինքնաբավ եմ, բայց գործընկերներս միշտ փորձել են իմ դեմ օգտագործել բամբասանքներ, հերյուրանքներ, որ ինձ հանեն ոլորտից։ Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու։

-Շատերը չեն դիմանում նման մրցապայքարի, ի՞նչն է Ձեզ պահել այդտեղ, բացի սերն աշխատանքի հանդեպ։

-Եթե ինչ-որ մեկը լիներ իմ փոխարեն, հաստատ կկոտրվեր։ Ինձ պահել է բոլորին հաղթելու ցանկությունը, այն միտքը, որ ես իրավունք ունեմ եթերում լինել։ Երևի սպորտն է ինձ մանկուց կոփել և հաղթող տեսակ դարձրել։

-Էռնա, Ձեզ ի սկզբանե ընտրել են գեղեցիկ արտաքինի համար։ Հեռուստատեսությունը միշտ ուզում է գեղեցիկ, երիտասարդ դեմքերի ցույց տալ եթերով։ Հիմա նման խնդիր չունեք, բայց Ձեր աշխատանքը տարիք ունի։ Մտածե՞լ եք, որ ինչ-որ պահի պիտի թողնեք այս ամենը։

-Ես տեսակով կառչող չեմ, գիտեմ, որ հեռուստատսությունը սիրում է թարմություն և երիտասարդություն, ես չեմ տառապում հիվանդագին այն սիրով, որ եթե եթերում չերևամ, ինձ ձախորդ կհամարեմ։ Եթե ես կարողանամ մնալ և սերունդ կրթել կամ ստեղծել ծրագիր, որը չեմ վարի, գուցե մնամ, բայց նաև մտածում եմ, որ կարող եմ այլ բանով զբաղվել։ Ես ունեմ այլ շնորհքներ, կարող եմ ունենալ, օրինակ, սրճարանային փոքր բիզնես, շատ լավ խմորեղեններ եմ պատրաստում։ Ես իմ կյանքի այդ փուլը արժանապատիվ կապրեմ։ Կարծում եմ՝ կարևորը դու երջանիկ լինես, իսկ դա եթերում լինելով չէ պայմանավորված։ Ես հիմա սրանից հաճույք եմ ստանում, սակայն հասկանում եմ, որ ամեն տեղից պիտի շատ սիրուն հեռանաս, որ քեզ լավ հիշեն։

-Էռնա, կարծրատիպ կա, որ լուրերի մեկնաբանները պետք է լինեն շատ խիստ, սառը «կոստյումային» մարդիկ։ Իրական կյանքում Դուք շատ շփվող, ուրախ, թեթև մարդ եք, առաջին պահին դա կարծես անհամադրելի լինի մեկնաբանի կերպարի հետ։ Ձեզ համար բա՞րդ մտնել լուրերի մեկնաբանի խիստ կերպարի մեջ։

-Ես ունեմ պատասխանատվություն իմ աշխատանքի հանդեպ։ Իմ կենսուրախ լինելը կյանքիս մյուս կողմն է։ Շատերին թվում է, որ լուրերի մեկնաբանները տխուր, սահմանափակ կյանքով են ապրում, սակայն դա կարծրատիպ է։ Մեզնից ոչ ոք «կոստյումային» կյանքով չի ապրում, ուղղակի դու հասկանում ես, որ քո աշխատանքում պետք է էդպիսին լինես։

-Իսկ ինչպե՞ս եք լրացնում ժամանցը, ինչո՞վ եք սիրում զբաղվել։

-Հաճախ լողավազան եմ գնում, քանի որ միայն լողավազանում եմ կարողանում ազատվել բոլոր վատ էմոցիաներից։ Ժամանակին, երբ շատ ավելի երիտասարդ էի, ժամանցային վայրեր էի հաճախում ընկերուհիներիս հետ, սակայն տարիքն իրենն ասում է. փոխվում ես, շատ ավելի իմաստուն ես դառնում, հասկանում ես, որ քո տարիքը չի ներում, որ գնաս ինչ-որ ժամանցի վայր՝ պարելու։ Փոխվում են կյանքիդ ռիթմը, հայացքներդ, կյանքի նկատմամբ ցանկություններդ, պլաններդ։ Տարիքն ամեն ինչ ասում է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan