Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագրերը մոտ են տապալման
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման: Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, եւ հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի ԱԺ ընտրություններում մանդատ ստանալ, եւ ձեռնարկը տապալվի: Ուստի վերջին մի քանի ամիսներին նա փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել` ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ից:
