Արա Աբրահամյանը գնում է Ծառուկյանի ճանապարհով. «ագրեսիվ լաչառների թիմ» է հավաքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն: Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները:
Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ թիմ» հավաքել: Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել` ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա եւ այլն: Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաեւ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել: Բայց Գագիկ Ծառուկյանի օրինակը վկա՝ անհնար է գումարով անգրագետից ինտելեկտուալ լուրջ կերպար ստանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
