Արա Բաբլոյանն առողջապահության նախարար կնշանակվի
Նոր կառավարության կազմում չի ընդգրկվի առողջապահության ներկայիս նախարար Լևոն Ալթունյանը։ Առողջապահության նոր նախարար կնշանակվի Արա Բաբլոյանը, ով խորհրդարանական ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը։ Թե ինչն է պատճառը, որ Լևոն Ալթունյանը հեռանում է, դեռ պարզ չէ։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Սակայն մի բան ակնհայտ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ ընկեր նախարարը առաջին իսկ օրվանիս չընկալվեց այդ պաշտոնում։ Հետո մահացած ծննդկանների վերաբերյալ նրա տեսակետը հերթական անգամ ավելացրեց հակակրանքը նախարարի նկատմամաբ,, ինչից հետո շատերը սոցցանցերում պահանջում էին նրա հրաժարականը։ Լևոն Ալթունյանը մինչ նախարար նշաակվելը զբաղեցնում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը»,-գրել է թերթը։
