Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները
«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը:
ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գործուղման:
Նրանց շատերի համար սա պետության հաշվին շրջագայելու վերջին հնարավորությունն էր, և նրանք համարում են, որ պետությունը շատ անարդար է վարվում իրենց այդ հաճույքից զրկելով»:
Մանրամասները՝ թերթի համարում: