Արա Օսկանյանը գրավի դիմաց ազատ է արձավել
Քիչ առաջ Աբովյանի քննչական բաժնից ստորագրությամբ ազատ է արձակվել Արա Օսկանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արա Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հշեցնենք, որ փետրվարի 17-ին ձերբակալվել էին նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը և Հ. Սիրադարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
