1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արաբկիրցուն հարիր չէ հանցագործությունը.Հովհաննես Վարդանյան

2016 թվականին Արաբկիրում իրականացված աշխատանքերը վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը գնահատում է բավարար և կատարված: Նա Fnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է վարչական շրջանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերին և իր
նշանակման հետ կապված խոսակցություններին:

 -Պարոն Վարդանյան, 2016 թվականի մարտին Դուք նշանակվեցիք Արբակիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Ի՞նչ ժառանգություն եք ստացել Ձեր նախորդից և ի՞նչ աշխատաքներ ենք հասցրել իրականացնել այս ամիսների ընթացքում:

-2016 թվականի ծրագիրը, որը կազմվել էր դեռ 2015 թ-ին` կատարված է: Ես այն համարում եմ բավարար: Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում կատարվել են բարեկարգման աշխատանքեր: Իրականացվել են ասֆալտապատման և կանաչապատման աշխատանքեր, կատարվել է ոռոգման ցանցի, շքամուտքերի և տանիքների վերանորոգում: Հիմնանորոգվել են բակային տարածներն ու դրանք համալրվել են սպորտային խաղերով: Կատարվել են նաև 2 մանկապարտեզների, սպորտդպրոցների շինաշխատանքեր: Բացի այդ, իրականացվում են ծրագրեր, որոնք սկիզբ են դրվել դեռ նախորդ թաղապետերի պաշտոնավարման ժամանակ:

Օրինակ, մենք աջակցում են սոցիալապես անապահով ընտանիքներին` առողջական խնդիրների հետ կապված հարցերում. հատկացնում ենք պետպատվերով բուժման ուղեգրեր: Այդ ընտանքիների համար գործում է նաև բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր սնվում են ի շուրջ 200 մարդ: Օգնում ենք անվճար իրավաբանական խորհրդատվությամբ, իսկ որոշ դեպքերում էլ, մեր իրավասության շրջանակում, պաշտպանվել է նաև նրանց շահերը դատական ատյաններում:
Զբաղվում ենք վարչական շրջանի տարածքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնդրով, տեղափոխում նրանց խնամատար ընտանիքներ :
Համագործակցում ենք նաև մի շարք քույր քաղաքների հետ հանրապետությունում և արտասահմանում (Ֆրանսիայի Պլեսսի Ռոբինսոն, Սանկտ-Պետերբուրգ, Լոռի և ԼՂՀ):


-Ի՞նչ ծրագրեր կար, որ չհասցրեցիք ավարտել 2016-ին և ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք պատրաստվում եք կյանքի կոչել եկող տարիների ընթացքում :


-2017 թ-ի ծրագիրը քննարկման փուլում է, կարծում եմ մոտ օրերս այն կհասցնենք տրամբանական ավարտին... դեռ անելիքներ շատ-շատ կան և ոչ միայն եկող տարվա համար.
Դրանցից մեկն էլ «ԱլտերԷգո» նախագիծն է : «Գրին սմայլ» ընկերության հետ պայմանագրով նախատեսում ենք «Արաբկիր» զբոսայգին (մալականի այգի) վերածել հանգստյան գոտու: Տեղանքը թույլ է տալիս նաև կառուցել Զիփ-Լայն ճոպանուղի` էքստրիմի սիրահարների համար, որը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը: Այս ծրագրի նախատիպը կա Տավուշում` Ենոքավանում, բայց այս մեկը կգերազանցի իր երկարությամբ:
Տարածքը համապատասխանեցված է լինելու հաշմանդամություն ունեցողներին:
Բայց սա փուլային ծրագիր է և ժամանակ է պահանջում: Արդեն եկող տարվա գարնանը կսկենք աշխատանքերը :


-Քանի որ քաղաքացիական հանրությունում համատիրությունը բնակչին ամենամոտ կանգնած ինքնակառավարման օղակն է, համագործակցո՞ւմ եք այդ օղակի հետ. ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը, և որքանո՞վ եք ծանոթ Ձեր վարչական շրջանի խնդիրներին :


-Համատիրությունների հետ համագործակցությունը չէի ասի, որ լավագույնն է, բայց բավարար կարող եմ համարել, որովհետև լավ, թե վատ ստացվում է... բայց այստեղ անելիքներ դեռ շատ-շատ կան: Ինչ վերաբերում է վարչական շրջանի խնդիրներին, ապա մենք քիչ ենք, բնակչությունը շատ. Ես միայն ուրախ կլինեմ, եթե բնակիչները տեղեկացնեն մեզ խնդիրների մասին, պետք է ահազանգեն. բնակիչների ահազանգով ցանկացած բարձրացված հարց տեղում լուծում է ստանում. Հնարավոր է խնդիրը հիմնովին լուծում չստանա, բայց գոնե ինչ-որ չափով աշխատում ենք մեղմել խնդիրը: Ասում եմ ինչ-որ չափով, քանի որ խնդիրները շատ են, հնարավորությունները` քիչ:


-Եթե հնարավորությունները չեն ներում, ուրեմն պետք է նստել «ձեռքերը ծալա՞ծ» և հայտարարել, որ չկան միջոցնե՞ր :


-Իհարկե ոչ... հասկանալով երկրի ընդհանուր վիճակը, փորձում ենք չսահմանափակվել ու անել ավելին: Այսօր ուենենք այն, ինչ ունենք, բայց ձեռքներս ծալած չենք նստում... արդեն տեսնում ենք երկրում համակարգային փոփոխություների ալիքը և կարծում եմ այնպես կլինի, որ յուրաքանչյուրս մեր տեղում անենք այն, ինչ կարող ենք:


-Կարծում եք համակարգային փոփոխությունները դրական տեղաշա՞րժ կարձանագրեն:

-Այո, ես` ինչպես դաշնակցությունը, ուզում եմ հավատալ, որ դրական փոփոխություններ կլինեն: Ի վերջո, սա ժողովրդին հավատ է ներշնչում, կվերականգնվի նաև ժողովրդի վստահությունը:


-Ձեր թեկնածությունն առաջադրվել է դաշնակցության (ՀՅԴ) կողմից. այսօր ձեր ծրագրերն իրականացնելիս ՀՅԴ-ից աջակցությունը ստանո՞ւմ եք:

-Միանշանակ, իհարկե... լուրջ կուսակցություն է, լուրջ թիմ. Միշտ թիմը վարչական շրջանի ու բնակչության կողքին է: Շատ խնդիրներ են լուծում ստացել ու դեռ շատ հարցեր կան, որոնք լուծման փուլում են: Ամեն դեպքում աշխատու ենք թափանցիկ և կառուցողական:


-Կարե՞լի է ասել, որ ՀՅԴ-ն չի սխալվել իր ընտրության մեջ:
-Կարծում եմ այդ հարցը իրենց պետք է ուղղել :

-Իսկ դո՞ւք ինչպես եք գնահատում Ձեր աշխատանքը:

-Ես իմ աշխատնքերը չեմ սիրում գնահատել, թող ժողովուրդը գնահատի, ու եթե հիշատակում եք դաշնակցությանը` նաև իրենք...


-Ձեր նշանակման առաջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ հատկապես նախորդ տարվա դեկտեմբերից Արաբկիրում հանցագործությունների թիվը աճել է և Ձեզ նշանակում են վարչական շրջանի ղեկավար, որպեսզի դուք «կանխեք» այդ աճը :

-(ժպտում է) դրանք ընդամենը խոսակցություններ են. Ես ծնվել և ապրում եմ Արաբկիրում, իմ զավակները նույպես այստեղ են ապրում, եթե Արաբկիրում հանցագործությունների թիվը մեծ լիներ` ես կլինեի առաջիններից մեկը, ով կպայքարեր դրա դեմ, բայց նման բան չկա. Այստեղ հիմնականում մտավորական խավն է, և արաբկիրցուն հարիր չէ հանցագործությունը: Դրանք պարզապես չարամտորեն արված խոսակցություններ են...

Ա.Սահակյան 

Հ.Գ.Հաջորդիվ կներկայացնենք Արաբկիրում անցկացված հարցումների պատկերը՝ Հովհաննես Վարդանյանի գործունեության հետ կապված: 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan