Արաբո Իսպիրյանն իր հարսանիքի օրը համերգ է տվել Հյուսիսային պողոտայում.VIDEO
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երգիչ Արաբո Իսպիրյանի եւ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դստեր՝ Նարինե Գրիգորյանի հարսանիքն էր։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 700 հյուր, այդ թվում՝ դաշնակցական նախարարներ ու հանրապետական կուսակցության պաշտոնյաներ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Աննա եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Մինչ հարսանեկան խնջույքին մասնակցելը, Արաբոն իր սիրելիի հետ գնացել է Հյուսիսային պողոտա, որտեղ մոտ 15-20 րոպե համերգով հանդես է եկել։ Համերգից հետո Արաբոն իր խոսքում ասել է․ «Կուզեմ այս տրամադրությունը լինի բոլորիս օջախներում։ Շնորհավորում եմ Ձեզ, որովհետեւ ես ուզեցի կիսել նաեւ իմ ուրախությունը ձեր հետ իմ հայ ժողովուրդ։ Շնորհակալություն»։
