Արագածոտնի մարզպետարանի նախկին աշխատակիցը որոշել է ողջ մարզպետարանին փուռը տալ. «Հրապարակ»
Արագածոտնի մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը, հասկանալով, որ մարզպետ Սարգիս Սահակյանի դեմ ցուցմունքներ տալն անօգուտ է, քանի որ նրա մեջքը «պինդ» է, որոշել է ողջ մարզպետարանին փուռը տալ: Այս մասին է գրում «Հրապարակ»-ը և հավելում, որ նա մոտ 8 ամիս է կալանավորված է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա հիմա էլ որոշել է պատմել, թե ինչ է կատարվում մարզպետարանի առողջապահության վարչությունում:
Ըստ թերթի՝ մարզպետն իր մոտ է կանչել առողջապահության վարչության պետին և հրահանգել մաքրել հետքերը:
Իսկ Համբարձումյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Համաձայն թերթի ունեցած տեղեկությունների՝ նրան մինչ օրս կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել: Չի ասվել, թե պաշտոնեական դիրքի ինչ չարաշահում է թույլ տվել նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի` 28.10.2014թ. համարում:
