Առաջարկում եմ ողջ ֆեյսբուքահայությամբ հավաքվել ու Ռվա Ռիվասի արձանը կանգնեցնել
Առաջարկում եմ ողջ ֆեյսբուքահայությամբ հավաքվել ու Ռվա Ռիվասի արձանը կանգնեցնել: Ոտքի մի շարժումով լիքը կոմպլեքսավորված, իրենց ձև տված մարդկանց թեմա տվեց: Էդ աղջիկն աչքիս լույսը չի, բայց, այ ժողովուրդ, էլ բան ու գործ չկա, երկու օր մենակ Ռիվաս եք քննարկում? Լուրջ գրառումներով, բորբոքված: Մի հատ նայեք նման շոուների ժամանակ այլ երկրներում ինչպես են իրենց պահում արտիստները, ոմանք ամբողջ ընթացքում ոտքները հենց սեղանիկի վրա են լինում: Ու զզվելի են արտահայտությունները, թե այսինչ բանը մեր ազգին անհարիր է: Ինչի, մյուս ազֆերին հարիր է, մեզ անհարիր? Հիմա Եվան ոտքով կոճակին սեղմեց, թե ո.ով, ինչ ցավներդ է կտրել: Մի քիչ հանգիստ ապրեք: Թե ուղղակի իսկապես թեմայի պակաս կար?
