Առաջատար հայ շախմատիստուհին ամուսնացել է գերմանացի լրագրողի հետ (Foto)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատարներից Լիլիթ Մկրտչյանն իր կյանքի ուղին կապել է գերմանացի լրագրող և գործարար Յոհաննես Շպերի հետ: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել վերջերս: «Սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին: 1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում: Համացանցով շփվելուց կես տարի անց Յոհաննեսը խնդրեց հանդիպել: Նա եկավ Հայաստան, և մենք հանդիպեցինք: Դրանից հետո նա հաճախ սկսեց մեր երկիր գալ, և աստիճանաբար մեզ մոտ ամեն ինչ ստացվեց...»,- պատմել է կանանց Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մրցանակակիրը, որի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: