Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը
Առաջիկա օրերին կիմանաք, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված պատգամավորը, ով անցնում է կոռուպցիայի գործով:
ԱԱԾ պետը անդրադարձավ նաեւ ՀՔԾ պետին գաղտնալսելու գորրով զարգացումներին, ասելով, որ գաղտնալսումների հետ կապված այս պահին չի կարող նոր բան ասել, քանի որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված, եւ Քննչական կոմիտեն այդ առթիվ պարզաբանումներ կտա:
