Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ.Նիկոլ Փաշինյան.VIDEO
Առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնին Մոսկվա եւ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Առաջիկայում ես կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Վլադիմիր Պուտինի հետ: Դա կլինի իմ երրորդ այցը: Բազմաթիվ հարցեր կքննարկենք: Չեմ ասում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է եւ համոզված եմ, որ բնականոն կերպով կշարունակվի»,- ասել է վարչապետը:
