Առաջիկայում կհարցաքննվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին ու վերջինիս ընկերները.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությաններով, մայիսի 2–ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:
Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչական կոմիտեից մեր թղթակցին ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան: Մեզ հայտնի դարձավ, որ Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Չաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատության է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
