Առաջիկայում կլինի փորձաքննության պատասխանը՝ Պերմյակովը միայնակ է գործել, թե ոչ.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական պետական կոմիտեից տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։
Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
