Առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանն զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։
Նշենք, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
