Առաջին անգամ Հայաստանում վայրի կենդանիներին նկարահանել են թվային #SLR ֆոտոխցիկներով
Առաջին անգամ Հայաստանում թվային SLR ֆոտոխցիկներն օգտագործվել են բնության մեջ կենդանիների արահետային նկարահանման համար:
Դեռևս 2002 թ.-ին, երբ WWF Հայաստանն սկսեց բնության մշտադիտարկման համար նախատեսված ֆոտոխցիկների կիրառումը, դրանք գործում էին 35 մմ ժապավեններով: Շատ չանցած՝ կիրառության եկան թվային ֆոտոխցիկները, որոնք ներկայումս լայն տարածում ունեն և փոխարինել են ժապավենային ֆոտոխցիկներին: Այնուամենայնիվ, այս ֆոտոխցիկներով ձեռք բերված պատկերները հազվադեպ են գերազանցում տեխնիկական լուսանկարների որակը: Վայրի կենդանիներին նկարող որոշ լուսանկարիչներ բարձր գեղագիտական արժեք ունեցող լուսանկարներ ստանալու համար օգտագործում են այլ բարձրորակ պրոֆեսիոնալ տեսախցիկներ։ WWF Հայաստանը, համագործակցելով Վլադիմիր Չեխ Կրտսերի հետ, որը հայտնի լուսանկարիչ է և մեծ փորձ ունի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում մեծ կաթնասունների լուսանկարչության մեջ, ստացել է նման լուսանկարների օրինակներ, տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը:
Լուսանկարներն արվել են Խոսրովի արգելոցում: