Առաջին անգամ մեր լրատվամիջոցները դարձել էին նյութի աղբյուր համաշխարհային մամուլի համար
Մեր լրատվամիջոցների մասին եմ ուզում խոսել։ Հաճախ եմ լսում, որ հատկապես էլեկտրոնային կայքերը շատ են։ Իբր այդքան շատ կայքեր պետք չեն ու դրանց թիվը պետք է նվազեցվի։ Հասկանում եմ, որ բողոքը շատ օբյեկտիվ պատճառներ ունի։ Դրանք բոլորին են հայտնի ու իմաստ չկա նորից այդ թեմայի մասին խոսել։ Բայց արի ու տես, որ անգամ այդ շատ կայքերը անցած օրերի իրադարձությունները ամբողջությամբ չկարողացան լուսաբանել։ Աշխարհի չորս բոլորը օրեկան տարբեր միջոցառումներ կան մեր թեմայով, բայց հայկական մամուլը դրանց մի մասին ընդամենը հասցրեց անդրադառնալ։ Ու դա շատ վատ է։
Երկրորդ կարևոր խնդիրը կա, որը նորից պետք է անպայման քննարկել ու լուծում տալ։ Թերևս առաջին անգամ մեր լրատվամիջոցները դարձել էին նյութի աղբյուր համաշխարհային մամուլի համար։ Ու էլի, պետք է ասել, որ մեր լրատվական կայքերը, որոնք շատ ենք համարում, չհասցրին ինչպես որ հարկն է նյութ մատակարարել օտար գործընկերներին։
Կնշանակի, որ հայկական տեղեկտվական դաշտում դեռ ազատ տեղեր կան։ Տեղեկատվական գործիքները, ինչպես, օրինակ, զինամթերքը, երբեք շատ չեն լինում։ Զենք է թող լինի, մի օր կկրակենք։