Առաջին սլաքը Ալեքսանյանի ուղղությա՞մբ...
Հայաստանում յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու ինչ-որ առանձնակի մոտեցումներ: Այսօր խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Այդ կապակցությամբ վարչապետին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատելով, որ օրը պատմական դարձավ. «Այդ հարցը Հանրապետության նախագահի հետ քննարկել եմ երեկ և այսօր էլ իրականացրել ենք խորհրդակցություն և հետևողական ենք լինելու և, այո՛, ամեն ինչ անելու ենք, որ այդ շուկայում գների նվազման երևույթ սկսի»,-ասաց վարչապետը:
Պագամավորի մյուս հարցին էլ, թե Վրաստանում էլ բենզինի ու դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով էժան է քան Հայաստանում, եւ թե արդյո՞ք այդ հարցը հստակ մենաշնորհի հետ չէ կապված, վարչապետը նշեց.«Մենաշնորհ չի լինում, մենաշնորհ առաջանում է… մենք որևէ ընկերության չենք տվել մենաշնորհ ուղղակի դա տնտեսական գործունեության արդյունքում է գոյանում, իսկ եթե իրենք չարաշահում են, ապա հանձնաժողովը պետք է, անպայման, բարձրացնի»: