Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց
«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին:
Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի»:
Մանրամասները՝ Իրավունք թերթի այսօրվա համարում։