Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցի քննարկումը չի կայացել․ «Հրապարակ»
«ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին:
Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն։ Բայց մի կարևոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, ռեկտորի հարցն էլ քվեարկվելու է փակ քվեարկությամբ։ Իսկ խորհրդում 32 հոգի են. 8-ը` նախարարության, 8-ը` կառավարության, 8-ը՝ դասախոսների, 8-ը` ուսանողների ներկայացուցիչներ, և «ոչ բոլորը կենթարկվեն իշխանության հորդորին»՝ ասաց խորհրդի անդամներից մեկը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։