Արամեի հարսանիքին մասնակցել է նաեւ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝Քանաքեռցի Տույը
Հայտնի է, որ երեկ՝ օգոստոսի 10-ին, երգիչ Արամեն եւ Աննա Թովմասյանը պսակադրվել են:
Արամեի եւ Աննայի հարսանիքը բավականին հետաքրքիր կազմով տեղի է ունեցել Օջախ ռեստորանային համալիրում, իսկ հյուրերի հարցում ասում են, զույգը բավականին քմահաճ է գտնվել:
Հարսանիքին հրավիրված են եղել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, հայտնի դեմքեր, ընտրյալներ՝ նաեւ տարբեր շրջանակներից:
Ի դեպ, Fnews.am-ի տեղեկություններով, Արամեի եւ Աննայի պսակադրությանը մասնակցել է նաեւ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝Քանաքեռցի Տույը, ով զույգի հետ բավականին ջերմ ու բարեկամական կապեր ունի:
