Առանց ոտքերի ծնված աղջիկը դարձել է գիմնաստիկայի չեմպիոն
Ամերիկայի Իլինոիզ նահանգում առանց ոտքերի ծնված աղջիկը դարձել է գիմնաստիկայի չեմպիոն:
Ջեն Բրիքերի անհավատալի պատմությունն սկսվել է 27 տարի առաջ, երբ ժառանգական արատով ծնված աղջիկը որդեգրվել է Բրիքեր ընտանիքի կողմից:
Ընտանիքում գործում էր միայն մեկ օրենք՝ երբեք չօգտագործել «չեմ կարող» արտահայտությունը:
Այս դրական տրամադրվածության շնորհիվ էլ Ջենն սկսել է զբաղվել իր սիրած զբաղմունքով, որ նրա վիճակում գտնվող շատ մարդիկ անհնարին կհամարեին:
Դեռահաս տարիքից տրամպլինով զբաղվելով՝ Ջենը դարձել է չեմխպիոն իր հայրենի նահանգում: