Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ամբաստանյալը կրկնակի փորձաքննության կենթարկվի.
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է, որ 2012թ. դեկտեմբերին 35-ամյա կնոջը՝ Դիանա Նահապետյանին, դանակի 21 հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանը կրկնակի դատաբժշկական, դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննության կենթարկվի: Այսպիսի որոշում է կայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Վ.Մուրադյանը կնոջն սպանել էր առաջնձնակի դաժանությամբ:
Սկզբում նա ծաղկամանով հարվածել էր կնոջ գլխին, այնուհետև ոտքով՝ ծնոտին և մարմնի այլ մասերին, հետո քարշ էր տվել խոհանոց և դանակի 21 հարվածով սպանել նրան:
Սպանությանն ականատես էին եղել երեխաները՝ 14 և 17-ամյա դուստրերը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել էր Վ.Մուրադյանին դատապարտել 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 12.11.2014թ. համարում:
